ՀՀ Կառավարության օգոստոսի 11-ի նիստում որոշում է ընդունվել 500 մլն դրամ լրացուցիչ միջոցներ հատկացնել վերտադրողական առողջության ծրագրի համար՝ ընդլայնելու այն եւ վերացնելու տարիքային սահմանափակումները։ Հայաստանում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է դեռ 2019 թվականին, որն իրականացվում է պետական պատվերի շրջանակում։
«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը` ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվում է։ Այս տարվա միայն 7 ամսվա ընթացքում սպասարկվել եւ բուժման տարբեր փուլերում են գտնվում 2876 շահառու, արձանագրվել է արդեն 301 հղիություն, ծնվել է 57 բալիկ՝ 9-ը զոհված զինծառայողների ընտանիքներում»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։