Ըստ չեխական Ceske Noviny-ի՝ Չեխիայի Բռնո քաղաքի մոտ իրավապահները կանգնեցրել են հունգարական պետհամարանիշներով բեռնատարն ու այնտեղ հայտնաբերել 62 անօրինական ներգաղթյալի։ Ոստիկանության խճուղու պարեկապահակային ծառայության աշխատակիցները ցանկացել են տրանսպորտային միջոցի ընթացիկ ստուգում կատարել եւ այն ուղղորդել հանգստի գոտի։ Սակայն վարորդը մեքենան թողել է կայանման գոտում եւ դիմել փախուստի։
Միջադեպը տեղի է ունեցել Բռնո-Վիդեկ շրջանի Ռզիցկի գյուղի մոտակայքում՝ Դ1 ավտոճանապարհին՝ Պրահայի ուղղությամբ։ Բեռնատարի մեջ խցկված 62 ներգաղթյալին տեղափոխելու համար ոստիկանական ավտոբուս են բերել։ Հարավային Մորավիայի՝ օտարերկրացիների հարցերով ոստիկանությունը պարզում է ուղեւորների ինքնությունը եւ նրանց քաղաքացիությունը՝ հարցաքննությանը համապատասխան ազգության թարգմանիչների հրավիրելու համար։