«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն երիտասարդների միջազգային օրվա տոնախմբության շրջանակում Գյումրիում անցկացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ։
Հերթականը Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում էր: ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական տաղավարում Գյումրիում հյուրընկալված Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվեց ԵՀԿ ծրագրի՝ երիտասարդներին ընձեռած հնարավորությունները։
Ծրագրի մասնակիցներն անցկացրին խաղարկություն ԷՐԱԶՄՈՒՍ+ Երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի թեմայով, որի ընթացքում 20 մասնակիցներից 10-ը ստացան մրցանակներ։
Միջոցառումն իրականացրեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի եւ Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ՝ Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն եւ կանաչ կառավարման» ծրագրի եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակներում։