ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է նախորդ շաբաթվա ընթացքում պարեկների ծառայության արդյունքները մայրաքաղաքում եւ մարզերում:
Ըստ հաղորդված տվյալների՝ Երեւանի պարեկները անցած շաբաթ հայտնաբերել են 4448 խախտում, 131 տրանսպորտային միջոց տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք:
Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի պարեկները հայտնաբերել են 8380 խախտում: 187 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: