Օգոստոսի 15-18-ը Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից հայտնել են, որ օգոստոսի 13-15-ին Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երեւանում օգոստոսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի օգոստոսի 15-ին ցերեկը 37-39, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Ուշադրություն. օգոստոսի 15-18-ի ցերեկը՝ 16։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում կանխատեսվում է մինչեւ +40․․․+42 աստիճան տաքություն։ Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի եւ Տավուշի հովիտներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։