Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունից հայտնել են, որ Հայաստանի հարցմամբ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին՝ 15:00-ին:
ԱՄՆ-ը օգոստոսին նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու ձեւավորում աշխատանքային ծրագիր։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 16-ին Նյու Յորքում կմասնակցի Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։