«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 17-ին՝ 10:00-ից մինչեւ 17:00-ը, կդադարեցվի Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի առանձնատների գազասպառողների,
09:30-ից մինչեւ 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի «Խաչքար» թաղամասի գազասպառողների,
10:00-ից մինչեւ 18:00-ն՝ Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ջրարբի, Ջրառատ, Ապագա բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները: