Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բոյկոտելու 2024 թվականի ամռանը Փարիզում անցկացվելիք 33-րդ Օլիմպիական խաղերը, եթե Ռուսաստանն ու Բելառուսը մասնակցեն դրանց։ Նա հավելել է, որ Ուկրաինան վճռական է տրամադրված, եւ հիշեցրել 35 պետություն ներառող արդար սպորտի միջազգային հզոր կոալիցիայի մասին։
«Մենք միասին պատրաստ ենք բոյկոտելու Փարիզի Օլիմպիական խաղերը, եթե Ռուսաստանի Դաշնությանը եւ Բելառուսին թույլ տան մասնակցել մրցույթին։ Ակնկալում ենք, որ ՄՕԿ-ը ճիշտ որոշում կկայացնի եւ վճռականորեն կհեռացնի ագրեսորին Օլիմպիական խաղերից»,- շեշտել է Ուկրաինայի վարչապետը։
Շմիգալն ընդգծել է, որ լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանը սպանել է 340 ուկրաինացի մարզիկների եւ մարզիչների, ոչնչացրել կամ վնասել է 343 մարզական օբյեկտ։