ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վալերիա Ռեշետնիկովան, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները, հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր չէ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր գնել։
Նա նշել է, որ Ռուսաստանում «Բայրաքթարների» ձեռքբերման հարցը չի քննարկվում, քանի որ սեփական արտադրության «Օրիոն» անօդաչու սարքեր ունեն, որոնք մատակարարում են ՌԴ ԶՈՒ-ին. դրանք նաեւ արտահանվում են:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն երկու օր առաջ հայտարարել էր, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող է «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել։