Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը օգոստոսի 15-ին տեղեկություն է հրապարակել` աշխարհին ցույց տալով՝ ինչպես են ՀՀ քաղաքացիներն իբր անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Ներսիսյանը նշում է, որ զարմանալիորեն հենց այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաեւ թուրքական լրատվամիջոցները:
Պետնախարարը բացատրել է, որ իրականում «անցակետով» անցած անձինք Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն անցկացնող անձինք էին, որոնք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի օգնությամբ եւ նրանց տրանսպորտային միջոցներով:
«Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է այդ դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով»,- հայտնել է Արցախի պետնախարարը՝ ֆեյսբուքյան իր գրառմանը կից տեսանյութ հրապարակելով: