Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի շարունակական փակ լինելով, մասնավորապես՝ առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների համար։ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ըստ Վաշինգտոնի՝ նման մարդասիրական փոխադրումների դադարեցումը վատթարացնում է հումանիտար իրավիճակը եւ խաթարում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար ձեռնարկած ջանքերը։
«Այդ պատճառով Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնելու առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումն այդ միջանցքով»,- հայտարարել է Պետդեպի փոխխոսնակը՝ հիշեցնելով, որ օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը։