«Շվեդիան դեռ չի բավարարել ահաբեկիչներին հանձնելու Թուրքիայի 28 հայցերից որեւէ մեկը»,- հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը եւ հավելել, որ դրանցից մեկն էլ վերաբերում է ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող անձանց արտահանձնման պահանջին։ Թուրք նախարարը նշել է, որ Շվեդիան դրանցից 22-ը մերժել է։ Նա հավելել է, որ ինը հայց վերաբերում էր Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, ութը` FETO ահաբեկչական կազմակերպությանը, հինգը` այլ կազմակերպությունների անդամներին։ Հայցերից երեքը մերժվել է անձի մահվան կամ նման հանգամանքների պատճառով։ Երեքի պատասխանն ընթացքի մեջ է։ «Սակայն Շվեդիայի դատական մարմիններն արդեն հայտնել են այդ հայցերի վերաբերյալ իրենց բացասական որոշման մասին»,– ասել է նախարարը։
Թունչը զգուշացրել է, որ խորհրդարանը Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամության վերաբերյալ քննարկման ժամանակ հաշվի է առնելու բոլոր նրբությունները։ Ըստ նրա՝ Անկարայում սպասում են, որ Ստոկհոլմը Թուրքիային կարտահանձնի ահաբեկիչներին։ «Սակայն այդ հարցում տեղաշարժ չկա»,– ասել է նախարարը։ Նա հավելել է, որ հունիսից Շվեդիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ նոր օրենք է ուժի մեջ մտել։ Ըստ թուրք պաշտոնյայի` նման օրենքներում ձեւակերպումները սովորաբար ընդարձակ են լինում, այդ պատճառով կարեւոր է, թե ինչպես են դրանք իրագործվում գործնականում։
Դեռ 2023-ի փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ Շվեդիայինը` ոչ։ Նա շեշտել է, որ հայտարարել է, թե քանի Շվեդիայում թույլ են տալիս այրել իսլամի սուրբ գիրքը, Անկարան «այո» չի ասի այդ երկրի անդամակցությանը։