Թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ Ստամբուլի ջրային ռեսուրսների եւ կոյուղու վարչության տվյալներով՝ ջրամբարների լցվածության աստիճանն այս պահին 33,37% է՝ ավելի քան 289 միլիոն խորանարդ մետր: Մինչդեռ անցյալ օգոստոսին ջրամբարները լցված էին 62 տոկոսով։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում քաղաքը օրական 3-3,5 միլիոն խորանարդ մետր ջուր էր սպառում։ «Քաղաքն ունի 91 օրվա պաշար, բայց եթե հաշվի առնենք, որ ջրի 25%-ը գոլորշիանում է, ապա պաշարները կբավականացնեն միայն 61 օր», — նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ երկու շաբաթվա ընթացքում ջրի մակարդակը նվազել է ավելի քան 4 տոկոսով։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա տասն օրերին Ստամբուլում տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կլինի 30-32 աստիճան: Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սոցկայքերի միջոցով քաղաքացիներին կոչ է արել խնայելու ջուրը: