Այսօր մեկնարկել է Կլիմայական փոփոխություններին նվիրված միջազգային գագաթնաժողովը, որին հեռավար կարգով մասնակցում են աշխարհի չորս տասնյակ պետությունների ղեկավարները։
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի նախաձեռնությամբ անցկացվող գիտաժողովը մեկնարկել է Երկրի միջազգային օրը:
Գագաթնաժողովի ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել է, որ աշխարհի առաջատար արդյունաբերական պետությունների նպատակը պետք է լինի մինչեւ 2030-ը արտանետումների ծավալի կիսով չափ նվազեցումը։