Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերում շուտով պարեկային ծառայություն կներդրվի։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե Կառավարության նպատակն է այդ ծառայությունը ներդնել ամբողջ հանրապետությունում։
Նշվածները վերջին մարզերն են, որտեղ դեռեւս պարեկային ծառայությունը ներդրված չէ։ Փոփոխությունը նախատեսվում է կատարել այս հոկտեմբերին։
Փաշինյանը նշել է նաեւ, թե հաջորդ քայլով նախատեսում են ավելացնել պարեկային ծառայությունում իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը։ Հոկտեմբերին չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնադրելու պահից կսկսվի նոր ուսումնական գործընթացը։