Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 17-ին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության եւ զորակոչի երկարաձգման մասին օրենքները։ Ռազմական դրությունը եւ զորահավաքը երկարաձգվել են 90 օրով, այսինքն՝ մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 15-ը։ Սա ռուսական զինված ուժերի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր ութերորդ երկարաձգումն է:
Ի դեպ, Ուկրաինայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերին։ Սակայն, ըստ օրենքի, ռազմական դրությունն անհնար է դարձնում ընտրությունների անցկացումը։
Հուլիսի 26-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկություն է ներկայացրել Գերագույն Ռադա՝ հաստատելու համար իր հրամանագրերը Ուկրաինայում ռազմական դրությունը եւ ընդհանուր զորակոչը եւս 90 օրով երկարաձգելու մասին։ Հուլիսի 27-ին Գերագույն Ռադան հավանություն է տվել օրինագծերին։