Վերին Լարսի անցակետը օգոստոսի 17-26-ը կգործի սահմանափակ ռեժիմով: Տեղեկությունը տարածել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայությունից տեղեկացրել են, որ Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղեւորատար, այնուհետեւ 8 բեռնատար երթեւեկելի ուղիներում ասֆալտապատման աշխատանքներ կընթանան:
Բեռնատար եւ թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների երթեւեկության գոտիները փուլային, ժամանակավորապես կհանվեն շահագործումից, ինչի հետեւանքով աստիճանաբար կկրճատվի անցակետի թողունակությունը:
«ՌԴ ԴՄԾ-ն քաղաքացիներին եւ բեռնափոխադրողներին զգուշացնում է Վերին Լարսի անցակետի թողունակության հնարավոր նվազման մասին եւ խորհուրդ տալիս դիտարկել այլընտրանքային տրանսպորտային երթուղիները, ինչպես նաեւ հաշվի առնելով աշխատանքների իրականացումը՝ պլանավորել սահմանը հատելու ամսաթիվը եւ ժամը»,- նշված է ՀՀ ՊԵԿ-ի հաղորդագրության: