Oգոստոսի 16-ին գերեվարված պահեստազորայինի համար Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՀՀ Կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։ Տեղեկությունը հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը ձերբակալել է հայ պահեստազորայինին։ Ադբրեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ ձերբակալվածը փորձել է ներթափանցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում էր՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: