Օգոստոսի 17- ին` 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Ավելի վաղ` օգոստոսի 17- ին՝ 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղեկությունը հայտնել է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը` ադրբեջանական կողմը ձգտում է խորացնելու շրջափակման հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը: