Հերթական հարձակումն է ձեռնարկվել անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, վնասվել է Էքսպոկենտրոնը։ Հարձակումը կատարվել է օգոստոսի 18-ին` Մոսկվայի ժամանակով 04:00-ի սահմաններում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի գոտում, շենքին էական վնաս չի հասցվել։ Նա հավելել է, որ նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան։
ВЧК-ОГПУ կայքի տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքն ընկել է Մոսկվայի քաղաքի մերձակայքում գտնվող Էքսպոկենտրոնի վրա՝ ճեղքելով տանիքը։ Baza հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Մոսկվա Սիթի բիզնես կենտրոնի աշտարակների մոտ։ «Պայթյունից մի քանի վայրկյան առաջ ականատեսները տեսել են անօդաչու թռչող սարք»,- հաղորդել է Baza-ն։