Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել են Երեւանում: Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ առաքելության X սոցիալական ցանցում (նախկին Twitter): «Նրանք մտքեր եւ տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների եւ տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու ջանքերի մասին», — ասված է հաղորդագրությունում:
Եվրոպացի պաշտոնյաների զրույցը տեղի է ունեցել Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Երեւան եւ հանդիպել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: