Թուրքիայի ԱԳՆ-ում հերքել են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ Թուրքիան ռազմաբազա ստեղծելու նպատակով վարձակալել է լիբիական Ալ Հումս նավահանգիստը։
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Լիբիայի կառավարության խնդրանքով 2019-ին ստորագրվել է անվտանգության եւ ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր: Լիբիայում շարունակվում են Թուրքիայի ռազմական պատրաստությունը, համագործակցությունն ու խորհրդատվական գործունեությունը հինգ կենտրոններում: Նշվում է, որ նրանցից մեկը ՌԾՈՒ «Հումս» միացյալ ուսումնական կենտրոնի հրամանատարությունն է։ Այնտեղ թուրք զինծառայողները վարժանքներ են անցկացնում Լիբիայի ռազմածովային ուժերի անձնակազմի համար։ Այնտեղ ռազմաբազայի վարձակալության եւ ստեղծման մասին խոսք չկա
Ավելի վաղ լիբիական լրատվամիջոցները, մասնավորապես՝ Libya Review-ն, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էին, որ պայմանագիր է կնքվել Անկարայի հետ, որը Թուրքիային հնարավորություն է ընձեռել 99 տարով վարձակալելու Ալ Հումս նավահանգիստը եւ իր օդուժի եւ ռազմածովային ուժերի կարիքների համար օգտագործել ռազմական նպատակներով: Լիբիայի ազգային միասնության կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել էր վարձակալության մասին լուրը։