Wellar group LLC ընկերությունը հրուշակեղենի նոր գործարան է կառուցում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 17-ին արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով:
Նախատեսվում է գործարկել առաջին հերթը, ընթացիկ աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ։ Գործարանն ունենալու է մինչեւ1500 նոր աշխատատեղ, նաեւ սեփական հետազոտական լաբորատորիաները։
Նախարարը ողջունել է նման լայնամասշտաբ գործունեության սկիզբը եւ ներկայացրել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել ընկերության հետագա ընդլայնման համար։