Անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ օգոստոսի 18-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ են ուղեկցողների հետ տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով եւս 9 բուժառուներ ուղեկցողների հետ կտեղափոխվեն Արցախ, նրանք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
««Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 երեխա, 8-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում։