Սկսվել են առաջին վերգետնյա բարձրահարկ ավտոկայանատեղիի նախագծման աշխատանքները։ Այս տեղեկությունը՝ կից լուսանկարով, իր ֆեյսբուքյան գրառման մեջ հաղորդել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
«Հաշվի է առնվելու տարածքի ճարտարապետական, մշակութային առանձնահատկությունները, հաշվի է առնվելու նաեւ ավտոկայանատեղիի ճարտարապետական տեսքը, ինչպես նաեւ ավտոկայանատեղիի տարողունակության խնդիրը, որը համադրվում է երթեւեկության կազմակերպման, ավտոբուսների առանձնացված գոտիներ ունենալու խնդրի հետ,- ասվում է գրառման մեջ: