Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին։
Ըստ ադրբեջանակլան լրատվամիջոցների՝ օգոստոսի 18-ին նրան մեղավոր են ճանաչել մի քանի հոդվածներով, այդ թվում` ահաբեկչություն, մաքսանենգություն եւ սահման հատելը։ Ոսկանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։
ՀՀ պաշտպանության նախարարությունn ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում էր՝ ինչպես են Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին գերեվարված պահեստազորայինի համար Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՀՀ Կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։