Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երեւանում մթնոլորտային օդի որակը՝ մեկ շաբաթվա կտրվածքով։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ օգոստոսի 15-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 10-ին եւ 16-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել։
«Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 10-ին, 12-ին, 15-ին եւ 16-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին եւ 16-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- նշված է հաղորդագրության մեջ։