ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժի համարների տրամադրման գործընթացը։
Ստորեւ ներկայացնում ենք կուսակցություններն ու դաշինքը՝ ըստ վիճակահանությամբ ստացած համարների հաջորդականության.
1. «Հանրային ձայն» կուսակցություն
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
3. «Արդար Հայաստան» կուսակցություն
4. «Հաղթանակ» կուսակցություն
5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն
6. Հայաստանի եվրոպական կուսակցություն
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
9. «Հանրապետություն» կուսակցություն
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
12. «Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
13. «Ապրելու երկիր» կուսակցություն
14. «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
ԿԸՀ նիստի ընթացքում քննարկվել է նաեւ գովազդային վահանակներ տրամադրելու հարցը։ Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացվել է 2879 գովազդային վահանակ, որից 2245-ը` վերելակներում փակցնելու համար։ Ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումից հետո եռօրյա ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 21-ը, ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքում: Կուսակցությունների, ինչպես նաեւ ավագանու անդամների թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչեւ օգոստոսի 23-ը: Օգոստոսի 23-ին կմեկնարկի քարոզարշավը, որը կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17–ին։