Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը 2023-ի hունվար-հունիսի ընթացքում ավելի քան 5000 զանգ եւ այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից։ Տեղեկությունը հայտնել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից:
Ըստ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդագրության՝ 2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու հարցով եւ բացել որոնման հայտեր։ 7 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագրերը։
Ընտանիքներից ստացված դիմումների համաձայն՝ 298 անձ Հայաստանից դեռեւս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022 թվականների սրացումների հետեւանքով։