Կանադայի Մաունթ Ռոյալ համալսարանի գիտնականները մշակել են նոր մեթոդ, ըստ որի՝ սրտանոթային հիվանդությունները կարելի է հայտնաբերել թքի միջոցով։ Մասնագետները բերանի խոռոչում լեյկոցիտների քանակը կապում են արյան շրջանառության խանգարման հետ, ինչը նշանակում է, որ զարկերակներով արյունը կանոնավոր չի շրջանառվում։
Հետազոտությունը կատարելիս գիտնականները հիմնվել են նաեւ ավելի վաղ կատարված հետազոտությունների վրա, ըստ որոնց՝ կա կապ սիրտ-տանոթային հիվանդությունների եւ պարոդոնտիտի միջեւ. լնդերի բորբոքումը կարող է ներթափանցել արյան մեջ եւ բացասաբար անդրադառնալ անոթների վրա:
Նոր հետազոտությանը մասնակցել են 18-30 տարեկան 28 երիտասարդներ, որոնք պարոդոնտալ հիվանդություն երբեք չեն ունեցել։ Գիտափորձի ընթացքում պարզվել է, որ թքի մեջ լեյկոցիտների բարձր մակարդակը կարող է վկայել զարկերակների լայնացման եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի աճի մասին։