Օգոստոսի 21- ին` 05:50-6։30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Տեղեկությունը հայտնել են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Օգոստոսի 17- ին էլ ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել էր հրադադարը` օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։