Մոսկվայի մարզի երկնքում երկու անօդաչու թռչող սարք է խոցվել: Առաջին դրոնը հայտնաբերվել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 6:50-ի սահմաններում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անօդաչուն «ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», կորցրել կառավարումը եւ ընկել Ռուզսկի շրջանի Պոկրովսկոյե գյուղի շրջանում: Հարձակման հետեւանքով տուժածներ չկան։ Ընկած անօդաչու թռչող սարքի պատճառով ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Երկրորդ հարձակումը կանխվել է Մոսկվայի ժամանակով 8:16-ին: «ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքը ժամանակին հայտնաբերվել եւ ոչնչացվել է Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի տարածքում»,- հայտարարել են Ռուսաստանի ՊՆ-ում: