Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիժարտոն հայտարարել է, որ Բուդապեշտը եւ Բաքուն համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ Հունգարիա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը կավելանա մինչեւ մոտ 1 միլիարդ խորանարդ մետր։
Հունգարիայի դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է նաեւ Հունգարիայի ջրամբարներում 50 միլիարդ խորանարդ մետր կասպյան գազի պահեստավորման մասին համաձայնագիրը։ Ըստ հունգարացի նախարարի՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում Հունգարիան կգնի 100 միլիոն խորանարդ մետր գազ։
Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն, ըստ թուրքական «Անադոլու» գործակյալության, նույն օրը հայտնել է, որ գազի մատակարարման վերաբերյալ Բուդապեշտը քաղաքական համաձայնագիր է ստորագրել նաեւ Աշխաբադի հետ։ Դրան հաջորդել են Հունգարիայի եւ թուրքմենական, ընկերությունների միջեւ բանակցությունները։ Սիյատրոն նշել է, որ Հունգարիան դառնում է Եվրոպա եւ տարանցիկ երկրներից թուրքմենական գազի հնարավոր մատակարարումների ուղղություններից մեկը։