Լեհաստանում արձանագրվել է թռչնագրիպի խոշոր բռնկում: RMF ռադիոկայանը հայտնել է, որ դրա պատճառով ստիպված են լինելու ոչնչացնել 6 միլիոն հավ, սագ եւ բադ:
Լեհաստանի թռչնարտադրողների ասոցիացիայի ներկայացուցիչ Անջեյ Դանելյակը նշել է, որ նման լուրջ ճգնաժամի հանդիպում են առաջին անգամ: «Առավելագույնը լինում էր 65 օջախ, իսկ այժմ գերազանցում է 200-ը»,- շեշտել է պաշտոնյան:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ համաճարակի պատճառով թռչնաբուծության ճյուղը մեծ կորուստներ է արձանագրել: Որոշ ագարակատերեր ստիպված են եղել միառժամանակ հրաժարվել թռչնամսի արտադրությունից: Փորձագետների գնահատմամբ թռչնագրիպը մոտ ժամանակներս հանգեցնելու է թռչնամսի գների աճի:
Լեհաստանում թռչնագրիպի համաճարակը սկսվել էր նախորդ տարվա նոյեմբերին: Տարեսկզբից առ այսօր երկրում արձանագրվել է թռչնագրիպի բռնկման 202 օջախ: Համաճարակը շրջանցել է Լեհաստանի 16 վոյեվոդություններից միայն մեկը: