Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն.Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել եւ մինչ օրս չի վերադարձել։
«Շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը` 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ։ Մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում»,– ասված է Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ոստիկանությունը նաեւ նշել է տղամարդու արտաքին տվյալները․ հասակը 150-155 սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սեւ ջինսե տաբատ եւ կապույտ-սպիտակ երանգներով մարզակոշիկ։