Telegram մեսենջերում մասշտաբային խափանում է նկատվել։ Հայտնի համակարգերի տվյալների վերլուծության մեջ մասնագիտացված DownDetector-ը հայտնել է, որ Հավելվածի աշխատանքի վերաբերյալ զանգվածային բողոքները սկսել են ստացվել օգոստոսի 21-ի երեկոյան։ Օգտատերերի մեծ մասը դժգոհում է բջջային հավելվածի թերի աշխատանքից եւ ինտերնետ կապի բացակայությունից։
Դատելով այդ տեղեկության հրապարակման պահին եղած բողոքներից՝ եղած խնդիրների կեսից ավելին՝ 57%–ը, առնչվում է բջջային հավելվածի օգտագործմանը: Օգտատերերի եւս 40%–ը բողոքել է սերվերի հետ կապի խափանումներից, իսկ 3%–ը հայտնել է Telegram-ի առցանց տարբերակի աշխատանքին առնչվող խնդիրների մասին: Նրանք նշել են, որ խնդիրներ են նկատվում Telegram բջջային հավելվածում, իսկ դեսքթոփային տարբերակը շարունակում է կայուն աշխատել։