Ըստ ճապոնական Kyogo գործակալության՝ Ճապոնիայի հարավում կորոնավիրուսի համավարակի դեպքերի աճի պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքը դադարեցվել է:
Կրակը պետք է անցներ Ճապոնիայի մարզերով: Նախատեսված էր, որ փոխանցավազքին կմասնակցի շուրջ 10 հազար մարդ:
Ավելի վաղ դադարեցվել էր նաեւ ճապոնական Մացույամա շրջանում ընթացքող վազքը:
Ջահի փոխանցավազքը պետք է տեւեր 121 օր, եւ կրակը հասցվեր Տոկիոյի Օիմպիական մարզադաշտ, որտեղ տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: