Գործող իշխանությանը պաշտպանողները, չասեմ՝ փառաբանողները, երեք փաստարկով են արդարացնում իրենց դիրքորոշումը.
- Վերացրել են կոռուպցիան։
- Ժողովրդավարություն են հաստատել։
- Երկիրը Ռուսաստանից կտրել, դեպի Արեւմուտք են տանում։
Առաջինի հակափաստարկը մեդիայի զանազան հրապարակումներն են ՔՊ-ական կոռուպցիայի աղաղակող դեպքերի եւ չափերի մասին։
Երկրորդի հակափաստարկը մարզերում անցկացված եւ մայրաքաղաքում անցկացվելիք ընտրություններն են։
Երրորդի հակափաստարկը տալիս է ինքը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիասթափված է, որ Միացյալ Նահանգները, խանգարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ընդունմանը, չի ուզում օգնել, որ հանգուցալուծվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։
«Այդ բանաձեւի շնորհիվ նաեւ հնարավոր կլիներ կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,- հուսահատ հառաչում է ԱԳ նախարարը։