Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 23-ին ԱԹՍ-ներով երկու անգամ հարձակվել են Բելգորոդի մարզի՝ Ուկրաինայի սահմանից մոտ 22 կմ հեռավորության վրա գտնվող Լավի գյուղի վրա։ Երկրորդ գնդակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ ուկրաինացի զինվորականները ԱԹՍ-ից երկու նռնակ են նետել Վալույսկի շրջանի Լավի գյուղի առողջարանի տարածքում, բեկորներից չորս պատուհան է կոտրվել, վնասվել է շենքի ճակատամասը։
Մարզպետը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։