2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։
Ըստ այդմ՝
գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը.
գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն նախորդ կարգավորման, որով սահմանվում էր, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվեր որոշակի ժամկետով.
կրճատվել են մինչեւ 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տեւողությունները․ միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.
ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները, համաձայն որոնց՝
– իրավունք է տրվել ոչ թե մինչեւ մեկ, այլ նաեւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող աշխատողին նվազեցնել իր աշխատաժամանակը,
– վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը,
ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաեւ հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը.
հստակեցվել է, որ կողմերի համաձայնությամբ՝ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը։
Առավել մանրամասն՝ urlshortener.at/HS245