ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:
Անջեյ Կասպրչիկը նշել է, որ Հայաստան է ժամանել այցելելու Լաչինի միջանցք եւ առկա իրավիճակի մասին զեկուցելու ԵԱՀԿ գործող նախագահին:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հարցին անդրադառնաով՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ կողմից հրատապ եւ գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը և դրա անդառնալի հետևանքները կանխելու նպատակով, ինչպես նաեւ վերահաստատել ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի հասցեագրման կարեւորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո: