ՌԴ կառավարությունից հաղորդում են, որ օգոստոսի 24-25-ը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստան` մասնակցելու օգոստոսի 24-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունենալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։
Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային եւ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցեր։