Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս տեղեկությունը հայտնել է Արցախի ԱԳՆ-ն թվիթերյան էջի գրառման մեջ․
«Մինչ Հիքմեթ Հաջիեւը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը եղել է հունիսի 14-ին»: