Երեկ հրապարակվել են ՌԴ Տվերի մարզում կործանված մասնավոր ինքնաթիռում գտնվող ուղեւորների տվյալները, որոնցից մեկն էլ հայազգի Եվգենի Մակարյանն էր: «Վագներ»-ում նա հայտնի էր որպես «Մակար», որը կռվել է Սիրիայում եւ 2017-ին Սիրիայի երկնքում նույնիսկ մասնակցել ամերիկյան օդուժի դեմ բախումներին:
Եվգենի Մակարյանը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վետերաններից էր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզի երկնքում նախնական տվյալներով խոցվել է Եվգենի Պրիգոժինին պատկանող Embraer Legacy 600 ինքնաթիռը, որի մեջ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադրից ու Եվգենի Մակարյանից բացի գտնվել է եւս 8 հոգի: Բոլորն էլ մահացել են: