Ադրբեջանի նախագահը հրաժարվել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբին ընդունելուց՝ որոշումը պատճառաբանելով վերջինիս հայամետ դիրքորոշմամբ։
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Լաբիբը Հայաստան կատարած այցի ընթացքում «իրականությունից հեռու հայանպաստ հայտարարություններ է հնչեցրել, որոնք չեն արտացոլում տարածաշրջանի իրավիճակը»։
Բելգիայի դիվանագիտության ղեկավարը տարածաշրջան այցի շրջանակում օգոստոսի 24-ին կժամանի Ադրբեջան։ Նախատեսվում է Բելգիայի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։