Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն:
Հետկեսօրին եւս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:
Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի փոխանցած զինծառայողների, կամավորների եւ քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551: