2023-ի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ եւ պահեստազորի սպաներ:
Հավաքներն անցկացվում են ընդհանուր ռազմական հմտությունների մակարդակը պահպանելու, ինչպես նաեւ պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։