Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում վթարի հետեւանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել։
Վթարի հետեւանքով տուժածներից մեկն էլ շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:
Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեք տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության: