Հայաստանից այս տարի կարտահանվի շուրջ 140 հազար տոննա պտուղ–բանջարեղեն, որից 80 հազար տոննան` միրգ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ հայկական մրգի շուրջ 94%-ն արտահանվում է ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած 6%-ը՝ Վրաստան, Ուկրաինա, ԱՄէ, Կատար, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ավստրալիա:
2023-ի օգոստոսի 4-ի դրությամբ հանրապետությունից արդեն արտահանվել է 78,4 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ներառյալ 48,9 հազար տոննա միրգ։ Մինչդեռ 2022-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է 111,5 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 63,3 հազար տոննան` միրգ։ Ծիրանի այս տարվա ընդհանուր բերքը ստացվել է 88 հազար 652 տոննա, կեռասինը` 7857 տոննա։
2023-ի հուլիսին, 2022-ի հուլիսի համեմատ, մրգի գները նվազել են 5.7%-ով, իսկ 2023-ի հունիսի համեմատ՝ 8.2%-ով: