Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պնդում է, որ օգոստոսի 26-ի գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը իբր Մոսկվայի մատույցներում անօդաչու թռչող սարք են խոցել։ «Այս գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը Իստրա շրջանում Մոսկվային մոտեցող անօդաչու թռչող սարք են ոչնչացրել»,-տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ըստ նրա ՝ անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չեն եղել։
Անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքում օգոստոսի 26-ի գիշերը ինքնաթիռների ընդունման եւ մեկնման համար ժամանակավորապես փակվել են «Վնուկովո», «Շերեմետեւո» եւ «Դոմոդեդովո» օդանավակայանները։ Ըստ ավիացիոն ծառայությունների՝ Մոսկվայի երեք օդանավակայաններում առնվազն 24 չվերթ հետաձգվել է, 8-ը՝ չեղարկվել:
Մոսկվայի օդանավակայաններում աշխատանքները վերսկսվել են մոտ 4:00-ին։